ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հույս է հայտնել, որ շուտով «զգալի թվով» պատանդներ կազատվեն

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը ABC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը շուտով կազատի «զգալի թվով պատանդների»։
«Հուսով եմ, որ մենք կարող ենք գործարք կնքել մոտ օրերս»,- ասել է Հերցոգը։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ մոտ 240 պատանդ է վերցրել։ Քաթարի միջնորդները ձգտում են համաձայնության գալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ մի քանի օրվա հրադադարի դիմաց տասնյակ պատանդների փոխանակման վերաբերյալ: Լրատվամիջոցների տեղեկություններով, ընդհանուր ուրվագծերը համաձայնեցված են, սակայն Իսրայելը շարունակում է քննարկել մանրամասները։
Իսրայելի կառավարությունն աճող ճնշման տակ է պատանդների ընտանիքների կողմից, որոնք պահանջում են նրանց անհապաղ ազատումը։
20 Նոյեմբեր, 2023 03:05
531
Ռադան վավերացրեց ԱՄՆ-ի հետ ռեսուրսների մասին համաձայնագիրը
08 Մայիս, 2025 15:45
ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիային. Վենս
07 Մայիս, 2025 20:41
ԱՄՆ-ն անօրինական միգրանտներին 1000$ կվճարի երկիրը կամավոր լքելու դեպքում
06 Մայիս, 2025 12:32
Թրամփը Նեթանյահուի վստահելի անձի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագիրը
09 Մայիս, 2025 11:02
Իսրայելը ավիահարված է հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին
06 Մայիս, 2025 19:40
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Եմենին
06 Մայիս, 2025 11:58