ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը խնդրել է ուշադրության կենտրոնում պահել, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հրամանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ։ 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը լիովին պատրաստ է ավարտին հասցնել կազմակերպության անդամ երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մատակարարումները։

«Սակայն հիշեցնեմ՝ կառավարությունը պետք է համապատասխան հրամանն արձակի մինչև տարեվերջ»,- ընդգծել է Պուտինը՝ նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ․ «Սա տեխնիկական խնդիր է, բայց խնդրում եմ՝ չկորցնեք տեսադաշտից և հասցնեք այն մինչև վերջ»,- նշել է նա։ 

592