
Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենն է, որպես գրանցման իրավունքի սուբյեկտ նշված է ՀՀ-ն, գրանցման հիմք է հանդիսացել 2023 թվականի նոյեմբերի 6-ին հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված վճիռը, ըստ որի՝ ՀՀ-ին է վերադարձվել Աբովյան 3 հասցեում գտնվող և հանրությանը հայտնի ԱՕԿՍ-ի շենքը:
Կառավարության որոշմամբ առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը եռամսյա ժամկետում հանձնարարություն առաջադրել շենքի ներսում գտնվող շարժական գույքի տնօրինման հետ կապված, քանի որ այդ գույքը հստակ ամրագրված է 1955 թվականին Մինիստրների սովետի 699 կարգադրությամբ: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է, որ այդ գույքը ներկայացնում է որոշակի մշակութային արժեք և ենթակա է հաշվառման ու տնօրինման:
«Նշեմ, որ ԱՕԿՍ-ի շենքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործառույթի շրջանակներում չի իրականացվել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս ներկայացվել է 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբնական անձի մասնակցություն և ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Մինչ այսօր ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ և 1 շարժական գույք, անշարժ գույքերի ցանկում ներառված են Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը:
«Ըստ էության, հանրությունը դժգոհ է այս պրոցեսների ընթացքից։ Ինչ պրոցեսներ նկատի ունեմ՝ որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությանը մենք խոստացել ենք, որ պետք է ապօրինի ձևով բաշխված, պետությունից գողացված գույքը վերադարձնենք և երբ հիմա ուզում ենք արձանագրել, թե ինչ է մինչև այս պահը արված, տեսնում ենք, որ կան բազմաթիվ հայցեր, բայց ԱՕԿՍ-ի շենքի նման, մենք մեկ կամ երկու ձեռքի վրա կարող ենք հաշվել, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել և ուզում եմ այս առիթով իմ խոր մտահոգությունը հայտնել։ Իհարկե ուզում եմ ասել, որ հեղափոխությանը զուգահեռ մենք 2 կարևոր արձանագրում էլ ենք արել, ասել ենք, որ մենք վենդետաների ժանրին չենք դիմելու, և երկրորդը, ասել ենք, որ մենք սեփականության վերաբաշխում թույլ չենք տալու հակառակ տրամաբանությամբ»,- ասաց վարչապետը:
Նա նաև արձանագրեց, որ բոլոր ջանքերը գործադրվել են և սկզբունքային է եղել, որ զարգացումները լինեն դե յուրե հիմնավորված և օրենքի դաշտում:
«Մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել և նաև էական բարեփոխումներ ենք մտցրել դատական համակարգում, այդ թվում ուզում եմ հիշեցնել Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, Քննչական կոմիտեում աշխատավարձերի բարձրացումը, դատախազզության համակարգում աշխատավարձերի բարձրացումը, դատավորների աշխատավարձերի բարձրացումը, նոր դատական կարողությունների ձևավորումը, այդ թվում՝ հակակոռուպցիոն, բայց երբ այս ամենը փորձ ենք անում վերլուծել, տեսնում ենք, որ կան պրոցեսներ, բայց մեծ հաշվով չկան արդյունքներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները տեսանյութում։