«Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները», -«Էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Հայաստանը ներկայում տարեկան 365 մլն խմ գազ է ներկրում Իրանից, հայտնի պայմանագրի հիման վրա 1։3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրան։ Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ կնքել ենք այդ համաձայնագիրը մինչև 2030 թվական երկարաձգելու փատաթուղթը, որը հնարավորություն է տալիս նաև մեծացնել Իրանից գազի ներկրումը ՀՀ և համապատասխան էլեկտաէներգիայի արտահանումը»,- ասաց Սանոսյանը։

Նա նշեց, որ Իրանից ներկրվող գազի գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս, որ ավելի շատ գազ ներկրվի։

«Նորի կարիք դեռ չկա, քանի որ ներկայիս խողովակաշարն ամբողջ հզորությամբ չի օգտագործվում»,- նշեց Սանոսյանը։

393