Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հարցին:
«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա: Բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- ասաց Սիմոնյանը:
28 Նոյեմբեր, 2023 18:39
521
Վարչապետի այցը Մոսկվա պայմանավորված է միայն հարգանքի տուրքով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
08 Մայիս, 2025 13:00
Մի հիմար ինքն է, մեկը՝ իրենց գրասենյակի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
07 Մայիս, 2025 12:30
«Օրվա բոցը». Ալեն Սիմոնյանի գրառումը
06 Մայիս, 2025 12:55
Ալեն Սիմոնյանը հորդորեց դատախազին՝ զբաղվել իր գնումներով (տեսանյութ)
08 Մայիս, 2025 15:47
Շատ ցանկալի ա. Սիմոնյանի պարզաբանումը՝ «ինչի նստած չեն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը» հարցին (տեսանյութ)
08 Մայիս, 2025 14:13
Սիմոնյանի ճեպազրույցը վարչապետի՝ Մոսկվա այցի, նախկինների՝ բանտում չհայտնվելու, համաձայնագրի, սահմանազատման մասին
08 Մայիս, 2025 13:46