Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորատված խորքային հորը՝ կապարակնքվել (լուսանկարներ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող հանգստյան գոտում և թիվ 3 հանրային լողափում։
Պարզվել է, որ թիվ 3 հանրային լողափում գործունեություն ծավալող Ընկերությունն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության տեխնիկական և կենցաղային նպատակով ջրառ է իրականացրել Սևանա լճից, իսկ հանգստյան գոտում քաղաքացի Ա. Ի.-ի կողմից ապօրինի հորատվել է խորքային հոր։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը։



29 Նոյեմբեր, 2023 22:58
1001
Տավուշում ապօրինի փայտանյութով բեռնված ԶԻԼ է հայտնաբերվել
22 Հոկտեմբեր, 2026 18:26
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 248 միավոր հրազեն
16 Հոկտեմբեր, 2026 18:34
Ապօրինի կրպակները քանդվելու են բոլոր այն վայրերում, որտեղ նման խնդիր կա․ Փաշինյան
15 Հոկտեմբեր, 2026 13:39
Ապօրինի ջրօգտագործման կասեցում՝ Գորիսում
27 Սեպտեմբեր, 2024 19:19