Վստահ եմ, որ այս երկու օրը կհատենք 160 միլիոն դոլարի շեմը: Այս մասին ասաց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

 

«Ցանկանում եմ տեղեկցնել, որ հիմնադրամը պատերազմի սանձազերծման առաջին իսկ պահից ներգրավեց դրամահավաքի գործընթացում և միասնական որոշում կայացվեց, որ բոլոր դրամական հոսքերը պետք է ուղղորդվեն «Հայաստան» Համահայկական հիմնադրամի խողովակով: Կարող եմ վստահաբար ասել, որ առնվազն կես միլիոն մարդ  է մասնակցել և մասնակցում դրամահավաքին»,- նշեց Արշամյանը:

 

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ դրամահավաքը շարունակվում է, կանգ չի առնում: Եվ  սա աննախադեպ է ինչպես գումարի, այնպես էլ մասնակիցների առումով:

 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հակառակորդը լայնամասշտաբ պատերազմ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Թիրախավորվել են խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքները: Հակառակորդը մինչ այս պահը շարունակում է ռազմական գործողությունը:

500