«Որևէ սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն կոչ եմ անում քաղաքացիներին զանգահարել 114 և 117 թեժ գծեր»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում գրառումներ Արցախից ժամանած ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու կարիքի մասին:

 

Նախարարի տեղակալը նորմալ է համարում, որ թեժ գծերի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր է զանգին փոքր-ինչ ուշ պատասխանեն, սակայն ասում է, որ գրառում կատարելու վրա 4-5 րոպե ժամանակ «ծախսելու» փոխարեն նպատակահարմար է կապ հաստատել նախարարության հետ:

 

Տաթևիկ Ստեփանյանը հավելեց, որ հեռախոսազանգով ստացված հայտերը լրացվում են օնլայն: Դրանք համակարգված ներմուծվում են ծրագրի մեջ և առավելագույնը 1 ժամվա ընթացքում թեժ գծի աշխատակիցները և կացարանների համակարգման շտաբը, որտեղ աշխատում է 40-ից ավելի աշխատակից, հնարավորինս արագ արձագանքում են:

 

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

165