Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը «խոսքի և գործի մարդ» է, իր երկրին վերադարձրել է համաշխարհային տերության կարգավիճակը։ Ռուսաստանի ղեկավարին նման գնահատական է տվել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Ղազախ-ռուսական հարաբերություններում որակապես նոր ժամանակաշրջան սկսվեց Վլադիմիր Պուտինի՝ պետության ղեկավարության գալով: Պուտինը վերականգնեց երկրում կարգուկանոնը, ամրապնդեց իշխանության հեղինակությունը: Նա կրկին բարձրացրեց իր հայրենիքը բարձունքների վրա: Նա խոսքի և գործի մարդ է»,- գրել է Նազարբաևը ուրբաթ օրը հրապարակված իր հուշերում։

«Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինի նախագահությունը կմտնի Ռուսաստանի պատմության մեջ որպես հատուկ ժամանակաշրջան: Դա գիտակցում են նաև նրա թշնամիները»,- հավելել է Ղազախստանի առաջին նախագահը

574