Փրկարարները մարել են «Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ին, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է ժամը 11։05-ին։ 3 հա անտառամիջյան հատվածում այրվել են 2 ծառ, 4 ծառ՝ մասամբ և թափուկներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:47-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Խաչարձան գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն:
02 Դեկտեմբեր, 2023 16:29
1019
Եթե որեւէ մեկը լրջորեն հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ․ վարչապետ
28 Հունիս, 2025 11:45
Այսօր ազատ բնություն բաց թողնվեց «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը` թվով 10 եղջերու
13 Սեպտեմբեր, 2024 22:19
«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում է հրդեհաշիջումը. ԱԹՍ-ով իրականացվում է օդային հետախուզում
05 Դեկտեմբեր, 2023 00:24
Ձորերի արանքով գնացող գետերի երկու պատը կա, ինչու այդտեղ ջրամբար չի կառուցվում․ Սուքիասյան (տեսանյութ)
12 Սեպտեմբեր, 2025 16:19
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը
12 Սեպտեմբեր, 2025 12:58
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ
12 Սեպտեմբեր, 2025 10:08
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը
12 Սեպտեմբեր, 2025 12:58
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերու է ծնվել. լուսանկարներ
03 Սեպտեմբեր, 2025 12:09
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. Գլխավոր դատախազություն
10 Հուլիս, 2025 10:49