Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ

Բրյուսելում ՀՀ արտգործբախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում կամ բանակցություններ նախատեսված չեն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցի Ժոզեպ Բորելի նախագահությամբ կայանալիք «Արևելյան գործընկերության» արտգործնախարարների համաժողովին։
09 Դեկտեմբեր, 2023 00:17
697