Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում  բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1)։

 Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։

 Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

297