«Բավարիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բավարիան» դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
Մյունխենյան ակումբը 1/32 եզրափակչում 3-2 հաշվով դրամատիկ հաղթանակ է տարել Երրորդ լիգան ներկայացնող «Վեհենի» դեմ խաղում։
Վենսան Կոմպանիի թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը։ Անգլիացին իր թիմի հաղթական գոլը խփել է ավելացված չորրորդ րոպեին։ Ի դեպ, 2-2 հաշվի ժամանակ Քեյնը նաև վրիպել է 11-մետրանոցից։
28 Օգոստոս, 2025 17:46
130