Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին մի խումբ հայաստանցի զբոսաշրջիկներ դժվարությունների են բախվել Աբու Դաբիից վերադարձի ժամանակ։ Ըստ նրանց, ավիաընկերությունը նախապես վաճառել էր Երևան վերադառնալու տոմսեր, սակայն վերադարձի օրը հայտարարել, թե չվերթը չի իրականացվի։ Գնված օնլայն տոմսերը, ըստ ուղևորների, անհետացել էին, ինչը խուճապ էր առաջացրել․ մարդիկ ստիպված էին նոր տոմսեր ձեռք բերել՝ ոմանք Վրաստանի միջոցով, մյուսները՝ ուղիղ չվերթով Հայաստան։

Միայն հաջորդ օրը Wizz Air-ը հայտարարել է, որ թռիչքը, այնուամենայնիվ, կիրականացվի։ Արդյունքում մի շարք ուղևորներ մնացել են ավելորդ ծախսերի մեջ՝ առանց հստակ փոխհատուցման մեխանիզմի։ Հարցն այսօր էլ մնում է բաց․ ո՞վ է փոխհատուցելու այդ վնասը։

Ավելի ուշ ընկերությունը պաշտոնապես հաստատեց, որ սեպտեմբերի 1-ից դադարեցնում է իր աբուդաբիական դուստր ավիաընկերության գործունեությունը։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ միջազգային ավիաընկերությունների ներկայությունը հայկական շուկայում մշտապես պայմանավորված է միայն տնտեսական հաշվարկներով։ Դրանք չեն կրում երկարաժամկետ պարտավորություն տեղական շուկայի և ուղևորների նկատմամբ։

Փորձը փաստում է, որ դրսից եկած ավիաընկերությունները չեն կարող դառնալ հայկական ավիացիայի զարգացման հիմք։ Առաջին իսկ դժվարության դեպքում նրանք դուրս են գալիս շուկայից՝ ուղևորներին թողնելով լրացուցիչ ծախսերի և անորոշության առաջ։

812