Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին, ժամը 17։46-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշար գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 21:21-ին: Այրվել է մոտ 1700 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:

83