Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, միջազգային և տարածաշրջանային թեմաներ:

Էրդողանը նշել է, որ Անկարայում ուշադիր հետևել են Ալյասկայում և Վաշինգտոնում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին:

Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է պատերազմը դադարեցնելու և տևական խաղաղություն հաստատելու ջանքերը: Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան այսուհետ ևս իր ներդրումն է ունենալու Ուկրաինայի անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում:

116