Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

622