Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։46-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են երկու VAZ մակնիշի ավտոմեքենա։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներից մեկին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
28 Օգոստոս, 2025 17:01
142