Գյումրու Վարդանանց հրապարակում վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությանը զուգահեռ տեղի է ունեցել նաև ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը:

Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորել է բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթել երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն.

«Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է: Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք:

Անցած տարվա համեմատ 1.5 մլն-ով պակաս ենք արել, բայց հաջորդ տարի փոխելու ենք, մասնագետներ ենք հրավիրելու քաղաքի ամբողջական դիզայնի համար:

Տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության: Հաջորդ տարի էլի բնական տոնածառ ենք ունենալու, ինժեներական, դիզայներական լուծումներով ենք փոխելու»,- ավելացրել է Սամսոնյանը:

1018