Զագրեբում մեկնարկող վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցում է ըմբիշ Վազգեն Թևանյանը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան մանրամասներ է ներկայացրել Զագրեբում մեկնարկող մրցաշարի վերաբերյալ:
«Հունվարի 10-ին Զագրեբում մեկնարկում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարը (չշփոթել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի հետ)։
Հայաստանից այդ ստուգատեսին մասնակցում է միայն ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, ՕԽ վարկանիշ նվաճած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։
Նա պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի հետ։
Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը»,- հայտնում են ֆեդերացիայից։
10 Հունվար, 2024 16:38
986
Մեծ ներդրումներ, նվիրատվություններ, պետական պարգևներ. Evocabank-ի խորհրդի անդամ Վազգեն Գևորկյան
29 Մայիս, 2026 18:07
Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը
13 Մայիս, 2026 23:31
ՄԻՊ-ն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
29 Ապրիլ, 2026 17:07
Պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանը երկու ամսով կալանավորվեց
23 Մայիս, 2026 22:50
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23 Մայիս, 2026 11:21
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պետական դավաճանության հոդվածով
23 Մայիս, 2026 00:08