Օդեսայում պայթյուններ են որոտացել
Օդեսայում հունվարի 17-ի առավոտյան հերթական պայթյունն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ukrinform գործակալությունը։
Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Օդային հարձակման ազդանշաններ են հնչել Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում (նախկին Կիրովոգրադ):
17 Հունվար, 2024 14:38
1041