Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի բարձրավոլտ ենթակայանում վթարային սարքավորումների անջատում է տեղի ունեցել, ինչի հետևանքով քաղաքի և շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կիրակի օրը ազգային էներգետիկական «Укрэнерго» ընկերությունը հայտնել է, որ Օդեսայում և Ուկրաինայի մոտակա շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել՝ էներգետիկ սարքավորումների վնասման պատճառով։
Այս հատվածներում էլեկտրամատակարարման բացակայության պատճառով ջրամատակարարումը ևս դադարեցվել է։
Կիրակի օրը Ուկրաինայի հարավի զինված ուժերի պաշտպանական ուժերը հայտնել են, որ Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի շրջանի էներգետիկ օբյեկտում պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել, մի քանի բնակավայր հոսանքազրկվել է։ Օդեսայի քաղաքային վարչությունը հայտնել է էլեկտրատրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցման մասին՝ էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումների պատճառով։