Քարաթափում՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունվարի 27-ին, ժամը 15։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման արդյունքում մոտ 18-20 խմ քարային զանգված հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և կողնակում։
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները Ճանշինի հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են քարային զանգվածը։
Ժամը 16։02-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
27 Հունվար, 2024 21:44
885
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ
24 Մայիս, 2024 00:20
Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված
02 Մայիս, 2024 14:09
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա
24 Դեկտեմբեր, 2023 15:31
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
06 Մայիս, 2025 18:21
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27 Ապրիլ, 2025 10:22
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան վիրավորներ
23 Ապրիլ, 2025 20:48