Յուրաքանչյուր բանի արդյունավետությունը չափելուց առաջ մենք պետք է ունենանք թիրախ, այսինքն պետք է ասենք ինչ ենք ուզում, որ հետո կարողանանք ասել այն, ինչ մենք ուզում էինք, դա լավ է արվել, թե վատ է արվել: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

 

«Առանձին անդրադարձ է կատարվել ԱՆԻՖ-ին եւ հասկացել ենք, որ այն խնդիրները, որոնք դրված են եղել ԱՆԻՖ-ի առաջ, դրանք շատ լայն են, այդքան էլ հստակ չեն և պետք է փոխվի ԱՆԻՖ-ի մանդատը, և այն պետք է ավելի հստակեցվի: Մարդիկ կան, որոնք ստացել են բարձր աշխատավարձ, մեկնաբանություն կա, որ արդյունքները, որոնք այդ մարդիկ ապահովել են, եղել են շատ մեծ, շատ զգալի, մեկնաբանություններ կան, որ դա այդքան էլ այդպես չէ, այստեղ վիճելու տեղ կա, քանի որ հստակ սահմանված չէ, թե այդ մարդիկ ինչ արդյունքներ պետք է ապահովեին, որ հասկանային՝ արդյունքները, որոնք ապահովվել են, դրանք գերազանց են, թե ոչ: Հետևաբար՝ կառավարությունը որոշեց, որ այն նպատակները, որոնք դրվում են ԱՆԻՖ-ի առջև, պետք է հստակեցվեն, լինեն շատ չափելի եւ ռազմավարական առումով լինեն համահունչ այն նպատակներին, որոնք ունի կառավարությունը: Բնականաբար այս ամենը ենթադրում էր կառավարման մոդելի փոփոխություն եւ այդ փոփոխությունը հիմա ընթացքի մեջ է, որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, բայց դեռ ամբողջովին փոփոխությունները չեն ավարտվել»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։ 

 

Գումարը, որը հատկացվել է ԱՆԻՖ-ին, նպատակ է ունեցել համալրել այն բացը, որը եղել է «ՖլայԱռնա»-ում, այսինքն՝ գումարը ուղղվել է «ՖլայԱռնա»-ում ներդրումների մակարդակը լրացնելուն: Նախարարը- նաև ավելացրեց, որ «ՖլայԱռնա»  ավիաընկերությունը հիմնվել է ոչ թե Հայաստանի Ազգային շահերի հիմնադրամի կողմից, այլ «Air Arabia» ավիաընկերության կողմից:  

 

221