«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնից։

Հաշվի առնելով սարքի՝ բացառիկ աշխատանքային հնարավորությունները՝ (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ, ամենակարճ ժամանակահատվածում պարզելով հատած՝ կտրած ծառի տեսակի պատկանելիությունը, ծառի՝ բնափայտի հետազոտություն, որն էլ հնարավորություն կստեղծի փորձագետին իրականացնել համեմատական հետազոտություններ։ Սարքը կիրառվում է նաև ոչ կենսաբանական նմուշների հետազոտություններ իրականացման համար։

 

618