Փողոցում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է
![](https://araratnews.am/admin/images/1707724193.jpg)
Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ավանեսովի փողոցում հնչում են կրակոցներ: Նշված վայր բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ նույն փողոցի 48-ամյա բնակիչը իր մոտ պահվող «Էկոլ Մաժող» տեսակի մեկնարկային ատրճանակով 5 կրակոց է արձակել օդ: Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
12 Փետրվար, 2024 11:49
729
Քաղաքացին հայտնել է, որ թիվ 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է իր գլխին
19 Հունիս, 2024 14:30
Դանակահարության ևս մեկ դեպք Մաշտոցի պողոտայում, 19-ամյա երիտասարդը մահացել է
11 Հունիս, 2024 13:03
Ժամը 10։10-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 196 մասնակից
27 Մայիս, 2024 11:19