Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. Ջեյմս Օ՚Բրայեն

Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը պարզապես ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՚Բրայենը:
«Կարծում եմ, որ ներկայիս լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը, բայց ես չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու փորձի ճանապարհը», - ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։
14 Փետրվար, 2024 14:36
435
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահի հետ
07 Փետրվար, 2025 10:35
Հայ եղբայրները իրենց ռեկորդային ցուցանիշով գրավել են լեգենդար Լեբրոն Ջեյմսի ուշադրությունը
27 Հունվար, 2025 17:47
Վրաստանի իշխող կուսակցությունը պետք է հասկանա, որ հետդարձի ճանապարհ դեռ կա. Ջեյմս Օ’Բրայեն
31 Հուլիս, 2024 19:06
Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ․ Օ՚Բրայեն
31 Հուլիս, 2024 15:31
ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Օ'Բրայեն
28 Հունիս, 2024 22:44
ԱՄՆ-ն ողջունում է վարչապետ Փաշինյանի նախաձեռնած բարեփոխումները
28 Նոյեմբեր, 2023 16:28