Վճռաբեկ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիին եւ Ասլան Ավետիսյանին. «Հայկական ժամանակ»
Հոկտեմբերի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել է 2008 թվականի Մարտի 1-ի գործով դատապարտված Վարտգեզ Գասպարիի վերաբերյալ դատախազության բողոքը, բեկանել նրա մեղադրական դատավճիռը եւ կայացրել արդարացման դատական ակտ։
Մեկ այլ որոշմամբ էլ, որ կայացվել է դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, բեկանել նաեւ Մարտի 1-ի գործով դատապարտված Ասլան Ավետիսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը՝ հռչակելով նրա անմեղությունը։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:
04 Նոյեմբեր, 2020 19:45
801