Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյաբ էջում գրել է․
 

Տխուր... (խմբագրված)

Ինձ համար անակնկալ և տխուր էր, որ իմ վաղեմի ընկեր և բարեկամ՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դարձավ, վերածվեց ագրեսիվ փոքրամասնության հոշոտելու իրավունքի պաշտպանը... Ցավալի էր հատկապես ինձ համար, որ ժամանակին նա եղել է իմ ամենավստահելի անձանցից մեկը, ում վստահել եմ իմ բանտային նոթերը... իսկ ինքը խնամքով պահել էր դրանք, և  հրատարակել միայն իմ համաձայնությամբ,,, 

Ավետիքը  իր ընկերների ցանկից նաև ջնջեց ինձ, երբ իմ ուղիղ կարծիքը գրեցի Վազգեն Մանուկյանի մասին...

Իսկ ոչ պակաս տխուր էր, որ  Հովհաննես Իշխանյանը՝  փետրվարի 25-ին Բաղրամյանի հոշոտող բրիգադի իմ վրա հարձակման  տեսագրությունը  տեսանյութը հեռացրեց համացանցից՝ փաստացիորեն թաքցնելով քրեական գործի մեկ կարևոր ապացույցը...

Ով աշխարհ, աշխարհ...

Խնդրում և ակնկալում եմ, ոչ մի վիրավորական / անհարգալից գրառում չանել... Ես սկզբունքորեն դեմ եմ, որ մարդ թքի իր անցյալի վրա ...

1538