Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց բանակին։ Այս մասն Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը:

Ընդհանուր առմամբ, արդեն շուրջ 530 միլիոն դրամ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։

Զուգահեռաբար կոմիտեն ակտիվ ներգրավված է այս օրերին կազմակերպվող ակցիաներում։ 

Այսօր ՊԵԿ-ը միացավ «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը և ուղարկեց թղթի թափոնների առաջին խմբաքանակը։ Գործընթացը կլինի շարունակական։ Լուսանկարները' 

Բացի այդ, կոմիտեի աշխատակիցները հանդես են գալիս առաջնագծին օգնելու սեփական նախաձեռնություններով։ Օրերս ՊԵԿ աշխատակիցը «Nissan Pathfinder» մակնիշի իր անձնական մեքենան նվիրաբերել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ համոզված լինելով, որ այն այսօր առավել անհրաժեշտ է ՊՆ-ին և կծառայի հաղթանակին։

Լուսանկարը'

Հանուն առաջնագծի, հանուն հաղթանակի։

📢📢📢Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին ակտիվ մասնակցում է հնարավոր բոլոր միջոցառումներին՝ թիկունքից օգնելու հայոց...

Опубликовано Lusine Mkrtchyan Среда, 4 ноября 2020 г.
3167