Եվրախորհրդարանի այսօրվա նիստում քվեարկության է դրվել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման անհրաժեշտության եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին բանաձեւ։

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած փաստաթուղթը ներկայացված է որպես բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնություն։

Եվրախորհրդարանի անդամները բանաձեւում առաջարկում են դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունները։

«Եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով և շարունակի կայուն բարեփոխումների ճանապարհը, որոնք ամրապնդում են իր ժողովրդավարությունը, դա կարող է հիմք դառնալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների համատեղ որոշման նախագծում։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին, հանձնաժողովին և Խորհրդին ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հարցում ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, անվտանգության, մարդկանց և այլ երկրների միջև հարաբերությունների ոլորտներում։

900