ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց պատգամավոր Ագնեսա Խամոյանին։

«Մենք 24 ժամ պետք է ամեն ինչ անենք, մտածենք, օր օգնենք ՀՀ տնտեսությանը։ Ես ուրիշ միտումներ եմ տեսնում ձեր հարցման մեջ։ Մենք 24 ժամ պետք է ամեն ինչ անենք՝ ՀՀ–ին ինչ օգուտ տանք»,– շեշտեց պատգամավորը։

Նա նաև հավելեց, որ ընդդիմության գործընկերները ամեն րոպե ամեն ինչ անում են ՌԴ–ի հետ իրավիճակը սրելու համար՝ սրելու մտքեր, փաստեր։

«Մենք պետք է այնքան սիրենք մեր հայրենիքը, որպես ընդդիմություն չասենք՝ սրանց մենք պետք է պատժենք, նայեք Հայաստանում ինչ են անում։ Հայաստանում մտածում են ՀՀ անվտանգության մասին։ Մեր գործընկերների մասին պետք է ճիշտ դրսևորենք մեզ, բայց դա չի նշանակում, որ ընդդիմություն ենք, ամեն ինչ անենք, որ իշխանություններին պատժենք։ Եկեք սիրենք մեր երկիրը և ամեն րոպե կռիվ չսարքենք։

Քաղաքականությունը այդպիսին է, կարող են դժվարություններ լինել, հարաբերությունների սառեցում լինի, հետո բայց կարող է անգամ լավ հարաբերություններ լինեն։ Բոլորը մեր եղբայրներն են, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք։ Խնդրում եմ, ՀՀ–ի մասին միշտ մտածեք, ոնց անենք Հայաստանը դժվարանցանելի ճանապարհները հեշտությամբ հաղթահարի»,– նշեց նա։

 

1685