

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես ուրիշ ձև եմ տեսնում մեր և Ձեր մոտեցումների տարբերությունը։ Այս մասին այսօր ԱԺարտաքինհարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
«Ես տեսնում եմ, որ մենք փորձում ենք դժվար, շատ դժվար ճանապարհով, ոչ անպայմանորեն միշտ նույնությամբ կառուցողական մոտեցում մյուս կողմից տեսնելով, խնդիրների լուծմամբ, աղյուսը աղյուսի վրա դնելով, փորձել հանել խաղաղության, իրատեսական, իսկ Դուք այդ հնարավորությունը ունեցել եք և այդ հնարավորությունը իրականացնելու ճիշտ հակառակն եք արել և հիմա էլ շարունակում եք: Դուք հենց հիմա նստած ասում եք, ոչ եք խաղաղությանը դեմ, չի որ ոք պատերազմ չի ուզում, բայց տանում եք պատերազմի քարոզ, ականապատում եք դեպի խաղաղություն տանող ճանապարհը։ Ճանապարհ, որը Ձեր սցենարի իրականության դեպքում հանգեցնելու է ՀՀ ինքնիշխանության կորստին»,- ասաց նախարարը։