ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին վիրավորանքներ հնչեցին նիստի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Ագնեսա Խամոյանի միջև:

Հանձնաժողովի նախագահը չթույլատրեց Աննա Գրիգորյանին ելույթը շարունակել, քանի որ խոսքն արդեն փոխանցել էր այլ պատգամավորի, և խոսակցությունը թեժացավ:

«Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ՝ չհամարձակվեք»,- ասաց Աննա Գրիգորյանը:

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը, և Աննա Գրիգորյանն էլ ավելացրեց. «Դուք իմ ամուսնուն ճանաչո՞ւմ եք»:

Խոսակցությանը խառնվեց «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը և նշեց, որ երկու ընդդիմադիր կին է հանձնաժողովում նստած և հարգանք են պահանջում։

«Սրա համար էիք եկե՞լ»,- ասաց ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը, իսկ տիկին Խամոյանը նշեց. «Ես եկել եմ ձեր փոխարեն նկատողություն անեմ Քոչարյան Անդրանիկին»:

«Գնա Քոչարյան Ռոբերտին նկատողություն արա, եթե կարող ես»,- ասաց  Անդրանիկ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

1373