Այսօր, ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստին, ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, թե ինչ բակացություններ են տեղի ունեցել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչը միջև։

«Անկախության հաստատումից ի վեր եւ այն ժամանակ, երբ Թուրքիան որոշակի սահմանափակումներ է կիրառել եւ փակել սահմանները Հայաստանի հետ, Հայաստանի կողմից դիրքորոշումը եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը եւ սահմանների բացմանը»,- պատասխանեց Արշակյանը։

Նա հավելեց, որ այդ տրամաբանությունը չի փոխվել, եւ Հայաստանի կառավարությունը այժմ էլ հանդես է գալիս այդ դիրքերից։

Ագնեսա Խամոյանն ասաց, որ  Արշակյանը այդպես էլ չպատասխանեց իր հարցին։ Այդ պատճառով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը նաեւ Հայաստանի կողմից հատուկ բանագնացն է, հիշեցրեց Խամոյանին, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի կարող ունենալ ամբողջական տեղեկություններ այդ հանդիպումից։ Ռուբինյանը առաջարկեց Խամոյանին տալ այդ հարցերը կամ կառավարության հարցուպատասխանին, կամ նիստին՝ հետո անձամբ մոտենալ Ռուբինյանին։

«Հանդիպումը եղել է ՌԴ արտգործնախարարության ընդունելությունների տանը: Հանդիպման արդյունքում ՀՀ-ի և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում նշված է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները»,- ասաց Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կազմը համադրած պատգամավորներն այսօր, ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստին, երդվեցին։

Նոր պատգամավորները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են։ Ինչպես արդեն հայտնել էիք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։

Խմբակցության համամասնական ցուցակի համաձայն՝ հաջորդ համարները Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանն են: Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ էր, իսկ Էդգար Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խորհրդի նախագահն է, «Ազգ-բանակ» կամավորական միության համահիմնադիրը։  

17 Հունվար, 2022 11:20

Մանրամասները՝ տեսանյութում։

1352