
Ապարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ իրավապահ մարմինների հաղորդագրությունները լույս սփռեցին տեղի ունեցածի վրա՝ անառարկելիորեն հերքելով տարածվող ապատեղեկատվությունը։ Իրականում տեղի է ունեցել կենցաղային վեճ մեքենայի ազդանշան տալու շուրջ, ինչը ի վերջո հանգեցրել է կրակոցների և զոհերի։
Ցավալի է իհարկե, որ աննշան թվացող հարցի շուրջ չհասկացվածությունը հանգեցրել է ողբերգության։ Միառժամանակ անբարոյականություն է տեղի ունեցած ողբերգությունը րոպեների ընթացքում այլ լույսի ներքո քաղաքականացնելը։ «Ինքնաձիգերով սպանել են Փաշինյանին հայհոյողներին», «Նիկոլին քննադատելու համար գնդակահարում են», «ՔՊ պատգամավորը և փոխմարզպետն են կրակոցների հեղինակը»։ Այս անհեթեթությունները տարածողները սովորական օգտատերեր չեն, նրանք՝ ընդդիմադիր պատգամավորներ են, ընդդիմության առաջնորդներ, իրավաբաններ, փաստաբաններ։ Սակայն նրանց մեկ բան է միավորում՝ քաղաքականությունը անբարոյականություն է և ցանկացած ողբերգություն կարելի է օգտագործել իշխանությանը թիրախավորելու համար։
«Հայաստան» դաշինքի կարկառուն պատգամավորները, երբ կեսգիշերն անց ամեն րոպե ակնհայտ ոգևությամբ հաշվում էին զոհերի քանակը և մեղավորներ կարգում, հիմա ներողություն խնդրել չե՞ն ցանկանում, որ մոլորեցրել է հանրությանը, որ ինքնաձիգերով չեն կրակել, որ կապ չեն ունեցել քաղաքական գործիչների հետ և այլն։ Այս ապազգայինները հիշել են անգամ «Պրիվետ Ռոբ-ը» ու հավասարության նշան դրել այս միջադեպի հետ։ Զավեշտալին թերևս դաշնակցական պատգամավորների անհանգստությունն է, թե Հայաստանում նման բան երբեք չի եղել։ Վերարկուների տակ մաուզերներ պահող ու 90-ականներին քաղաքական սպանությունների համար դատապարտվածները այսօր հումանիստ և սրտացավ են դարձել։ Իրենց երազանքն է քաղաքացիական պատերազմը, քաոսը, անկայունությունը, սպանությունները, որովհետև դրա մեջ տեսնում են հնարավորություն իշխանազավթման հասնելու։