«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» «Շուշայի հռչակագրի» համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի հնարավոր բոլոր աջակցությունը։

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, նախկին արտգործնախարար Մևլուդ Չավուշօղլուն Շեհիդների ծառուղի կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է.

«Այսօր Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Փոխարենը անհրաժեշտ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել է Չավուշօղլուն։

Նման հայտարարություն է արել Թուրքիան, որը նախկինում Ադրբեջանին ցուցաբերել է բոլոր տեսակի օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն, և ակտիվ մասնակից է եղել 2020 թվականի աշնանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիային։ Բացի ուղղակի ռազմական օգնությունից, Թուրքիան կազմակերպել է վարձկանների տեղափոխում Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի գոտի Մերձավոր Արևելքից։

658