Անցյալ տարի Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային անդմինիստրացիաները «մեկ պատուհանի» սկզբունքով լոգիստիկ ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության միասնականացման և ՏՄՏԵ-ով փոխադրումների կայունության ապահովման նպատակով ստեղծեցին Middle Corridor Multimodal Ltd համատեղ ձեռնարկությունը:

Ներկայում եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս երթուղուն, իսկ որոշներն արդեն աշխատանքներ են իրականացնում։ Այս առումով զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։

Նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։

594