Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել. 16-ամյա աղջիկ է տուժել
Այսօր ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ կարիճի խայթոցով:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ։
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:
Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն
13 Ապրիլ, 2024 20:15
2444
Վանաձորում ազգային պարի միջոցով բարձրաձայնել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցը․ ՄԻՊ
10 Հոկտեմբեր, 2026 11:54
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12 Սեպտեմբեր, 2026 10:51
Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները
11 Սեպտեմբեր, 2026 16:36
Սիրային հորոսկոպ․ ինչ է սպասվում Կանաչ փայտե օձի տարում հորոսկոպի նշաններին
11 Դեկտեմբեր, 2024 14:28
Փոփոխությունների ժամանակն է. ինչպիսին կլինի 2025 թվականը կենդանակերպի բոլոր նշանների համար
09 Դեկտեմբեր, 2024 16:40
Կարիճը խայթել է Jeep Grand Cherokee-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. Jeep-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ
30 Հունիս, 2021 15:15