Իրանը չի ձգտում սրել լարվածությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի վրա հարձակումներից հետո․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսական բաժանմունքին Իսրայելի օդուժի հարվածին։
«Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների»,- ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանը չի ձգտում սրելու լարվածությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի վրա հարձակումներից հետո։ Քանանիի խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անգործությունը Իսրայելի քայլերի նկատմամբ հանգեցրեց Իրանի հարձակմանը հրեական պետության վրա։
15 Ապրիլ, 2024 16:31
450
Իսրայելի համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանող ՀՀ քաղաքացիները Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ
06 Մարտ, 2026 23:38
Վահան Կոստանյանը և Էդեն Բար Թալին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին
27 Նոյեմբեր, 2025 14:01
Թեհրանն այլևս պաշտպանված չէ․ Իսրայելի ՊՆ
14 Հունիս, 2025 19:03