Ապրիլի 23-ին NVIDIA ընկերությունը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպում է տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ, խաղերի ստեղծմամբ հետաքրքրված աղջիկների համար միջոցառում՝ NVIDIA Girls’ Day, որին կարող են մասնակցել 11-16 տարեկան աղջիկները:

Ինչպես տեղեկացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, միջոցառման նպատակն է բարձրացնել աղջիկների տեղեկացվածությունը և հետաքրքրությունը տեխնիկական մասնագիտությունների և նորարարությունների նկատմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ԱԲ ոլորտում աշխարհի առաջատար NVIDIA ընկերության ծրագրերին, շփվել ընկերության կին մասնագետների հետ: Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://bit.ly/4aAKMJP

252