Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ի պատասխան՝ հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ:

Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Այս մասին Araratnews-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

67