Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել
Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։
Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյուններից 50 խաղաղ բնակիչ և 15 զինծառայող է զոհվել, ևս 288 մարդ վիրավորվել է։
27 Ապրիլ, 2024 19:34
804
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
06 Դեկտեմբեր, 2025 00:02
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15