«Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար. տեսանյութ
![](https://araratnews.am/admin/images/1714631984.jpg)
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար՝ նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին, որտեղ 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։
02 Մայիս, 2024 14:39
598