Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։


Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և թիվ 53 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-կան մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։ Տարածքը պարեկները սահմանազատել են։ Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը, ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։


Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների ինքնությունը։
 

687