Թուրքիան ռուսական և ադրբեջանական հեղուկ բնական գազ կվաճառի Եվրոպային։

Թուրքիայի խորհրդարանը մայիսի 2-ին ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս Ռուսաստանից և Ադրբեջանից հեղուկացված բնական գազի (LNG) լրացուցիչ ծավալների վաճառքը Եվրոպային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնական գազ մատակարարողների ասոցիացիայի ղեկավար Յաշար Արսլանը։

«Մենք կկարողանանք արագ մատակարարել բնական գազի ավելցուկը, որը կարող է առաջանալ հատկապես Ռուսաստանում և Ադրբեջանում: Միջերկրական և Սև ծովերի հնարավոր նոր հանքավայրերից կբարելավեն Թուրքիայի առևտրային հնարավորությունները իր հարևանների, առաջին հերթին Արևելյան Եվրոպայի երկրների հետ»,- ասել է Արսլանը, որի խոսքերը մեջբերում է Yeni Afak թերթը։

252