Թուրքիան կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու Գազայի հատվածում կատարած հանցագործությունների համար։ Այս մասին Անկարայում նախագահական նստավայրում ելույթ ունենալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։

«Իսրայելի վարչակազմը գնալով ավելի դաժան է դառնում: Անցյալ շաբաթ մենք ամբողջությամբ դադարեցրինք Իսրայելից արտահանումն ու ներմուծումը: Մենք որոշեցինք միջամտել ցեղասպանության գործին: Մենք կշարունակենք օգտագործել բոլոր հնարավորությունները, պետք է պատասխանատվություն ստանձնել գրեթե 35 հազար մարդու մահվան համար, որոնցից 15 հազարը երեխաներ են»,- ասել է Էրդողանը։

419