Եվրախորհրդարանի 31 անդամներ դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելին՝ խնդրելով չեղարկել Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը և վերանայել Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։

Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է տարածել Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Ավստրևիչյուսը։
Պատգամավորները նշել են, որ վրացի պաշտոնյաների և «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է թեկնածու երկրի պարտավորություններին։

«Նախ, վրացի պաշտոնյաների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ուստի Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի: Երկրորդ՝ պետք է վերանայել ԵՄ-ի կողմից Վրաստանի պետական ​​բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է Բորելին ուղղված՝ պատգամավորների նամակում։

214