Ռուսաստան աշխատելու համար եկող օտարերկրացիները պետք է հարգեն ռուսաց լեզուն․ Վոլոդին

Ռուսաստան աշխատելու համար եկող օտարերկրացիները պետք է հարգեն երկրի ավանդույթները և իմանան ռուսաց լեզուն, ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ է բարեկամ երկրներում պայմաններ ստեղծել, որպեսզի այնտեղ ռուսաց լեզուն դասավանդվի։
Վոլոդինը սա անվանել է «շատ լուրջ» աշխատանքի ոլորտ։
«Գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ մեզ համար կարևոր է, որ մարդիկ մեզ մոտ աշխատանքի գան ռուսաց լեզվի իմացությամբ՝ հարգելով մեր ավանդույթները, մեր մշակույթը։ Եվ պատմությունը, մեզ մոտ դա ընդհանուր է: Չեմ կարծում, որ որևէ մեկը մոռացել է նրան: Ամեն դեպքում, այն, որի վրա մենք հենվում ենք»,- ասել է Պետդումայի խոսնակը կառավարության փոխնախագահի պաշտոնում Ալեքսեյ Օվերչուկի թեկնածության քննարկման ժամանակ։
13 Մայիս, 2024 19:38
458
Պուտինի դեմ մահափորձը միջուկային պատերազմի մեկնարկի ուղիղ ճանապարհ է. Պետդումայի նախագահ
29 Հունվար, 2025 11:41
Իրանի նախագահի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի նախագահ Վոլոդինը
22 Մայիս, 2024 16:51
Վոլոդինը հանձնարարել է աշխատել հանրային միջոցառումների անվտանգության ամրապնդման ուղղությամբ
27 Մարտ, 2024 21:22