Այն ժամանակ, երբ մենք մեր միջազգային, դիվանագիտական խողովակներով աշխատում էինք զօրուգիշեր, որ ապահիվենք ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը միջազգային հովանու ներքո՝ այս դավաճանների խմբակը, որ հիմա վեղարով առաջնորդի հետեւում է թաքնվել՝ ամեն բան անում էր, որ ԼՂ-ում պալատական հեղաշրջում տեղի ունենար, հետո եկած մարդիկ փակեն ԼՂ ժողովրդի երկխոսության դուռը։ ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը անդրադառնալով Վազգեն Գալստանյանի եւ ԼՂ-ն լուծարած իշխանությունների հանդիպմանը, նշեց, որ նրանք փորձի փոխանակում են անում՝ ինչպես լուծարել Հայաստանի Հանրապետությունը. «Գլուխներդ պատին եք տվել, բոլոր հնարավոր պատերին։ Ու դա անել որոշ հոգեւորականների դեմքով, հետո գալ մեզ ասել, թե մենք եկեղեցին անվանարկում ենք։ Եկեղեցին այդ մի քանի հոգեւորականները չեն»։

632